ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանն օգտագործելու են որպես վերջին փամփուշտ

Հայաստանն օգտագործելու են որպես վերջին փամփուշտ
18.03.2025 | 12:31

Երեկ լրատվություն տարածվեց, որ Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից հարյուրավոր միավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի ուսումնավարժարաններ։ Ըստ աղբյուրի, դա կատարվելու է Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների համար։

Նկատենք, որ Հայաստանը վերջին տարիներին ոչ մի զորավարժություն չի անցկացրել նույնիսկ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կամ ՀԱՊԿ երկրների հետ, որին դեռևս անդամակցում է՝ թեև սառեցված կարգավիճակով:

Բայց հիմա խնդիրը ոչ թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են, այլ այն, որ Գերմանիայում տեղակայված բազաների, այսինքն, ՆԱՏՕ-ի զորքերի տեխնիկան և զինվորականներն են գալու Հայաստան: Այս դեպքում աշխարհագրությունը դառնում է հարաբերական, որովհետև, Հայաստան ասելով, ենթադրվում է Հարավկովկասյան տարածաշրջանը: Ո՞րն է դրա նպատակը, եթե Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» են համաձայնեցրել, իսկ նույն ԱՄՆ-ը և նույն Գերմանիան ողջունել են այդ փաստը:

Ինքնին հարց է առաջանում. ամերիկյան ռազմական տեխնիկան և մասնագետներն ի՞նչ նպատակով են տարածաշրջան մտնում, երբ Ադրբեջանը պնդում է Հայաստանի ապառազմականացումը և «խաղաղության համաձայնագրի» մեզ անհայտ կետերից մեկը, ամենայն հավանականությամբ, հենց դրան է վերաբերվում: Միացյալ Նահանգները չեն հանդիասանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երաշխավորը: Ավելին՝ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց բանակցություններում չեն ընդունում միջնորդներ և երաշխավորներ:

Մնում է դիտարկել թերևս միակ հնարավոր ուղղությունը՝ Իրանը: ՆԱՏՕ-ն արդեն ներկայություն ունի մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում գտնվող թուրքական զինուժի և տեխնիկայի տեսքով, բայց Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար Հայաստանն էլ երկրորդական նշանակություն չունի, և ամերիկյան զինուժի տեսքով կարող է մտնել և հիմնավորվել, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի նախօրեին՝ թուրքական զինուժի դեպքում, երբ զորավարժությունների «ծխածածկույթի» տակ դրանք մտան Նախիջևան և Ադրբեջանի մյուս շրջաններ:

Նկատենք, որ Գերմանիայից ամերիկյան զինտեխնիկայի տեղափոխումը պլանավորված է սկսել հուլիսի 16-ից և այստեղ կմնա մինչև սեպտեմբերի 20-ը: Արդյո՞ք դա այն ժամանակահատվածն է, երբ Իրանի դեմ կարող է խոշորամասշտաբ ռազմական գործողություն սկսվել:

Արդյո՞ք Հայաստանի իշխող քաղաքական խմբակը Հայաստանը չի ներքաշում չափազանց վտանգավոր արկածախնդրության մեջ:

Հ.Գ. Ամերիկյան և ռուսական զորքերի ՀՀ տարածքում միաժամանակ գտնվելու հնարավոր վտանգների և աշխարհաքաղաքական հետևանքների մասին՝ հետո:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 7514

Մեկնաբանություններ